National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.09.2006
Սկսվեց խորհրդարանի աշնանային նստաշրջանը

Սեպտեմբեր ի 11-ին խորհրդարանն սկսեցաշնանային նստաշրջանի աշխատանքները: Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի բացումը հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` Հայաստանի պետական օրհներգի հնչյունների ներքո:

Նախքան օրակարգին անդրադառնալը` խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին տեղեկացրեց իրեն ուղղված երկու դիմումի մասին: Դրանցից մեկով Վիկտոր Դալլաքյանը դադարեցրել է «Արդարություն» խմբակցությանն իր անդամակցությունը: Մեկ այլ փաստաթղթով տեղեկացվել է, որ այլեւս խմբակցության անդամ չէ նաեւ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը:«Արդարություն» խմբակցության քարտուղարի պարտականությունները Վիկտոր Դալլաքյանի փոխարեն ստա նձնել է Գրիգոր Հարությունյանը:

Խորհրդարանը հաստատեց այս նստաշրջանի հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմը. ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչ Մնացական Պետրոսյանին, որ անցած նստաշրջանում ընտրվել էր մշտական հանձնաժողովի նախագահ, փոխարինեց Հռիփսիմե Ավետիսյանը, իսկ «Գործարար» խմբին կներկայացնի Սամվել Շահգալդյանը:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին թե նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, եւ թե օրակարգերն ամբողջությամբ:Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած` քաղավիացաիայի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը` չստանալով անհրաժեշտ թվով կողմ ձայներ, չընդգրկվեց նստաշրջանի օրակարգում:Այս քառօրյա նիստերի շրջանակներում նախատեսվում է այլընտրանքային ընթացակարգով քննարկել ԱԺ կանոնակարգին առնչվող երկու նախագիծ. ՄԱԿ խմբակցության հեղինակածԱԺ կանոնակարգինորեւտարբեր քաղաքական ուժերի նախաձեռնած` ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագծերը:

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այն բխում է սահմանադրական փոփոխություններից: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին տրվում է Սահմանադրական դատարան դիմելու իրավունք` պետական մարմինների նորմատիվ ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը պարզելու նպատակով: ԱԺ նախագահը նկատեց սակայն, որ ներկայացված նախագիծը լրամշակման կարիք ունի. գործող Սահմանադրությամբ, մարզպետը չի կարող դիմել ՍԴ` եզրակացություն ստանալու: Այդպիսի իրավունք ունի կառավարությունը:

Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանն առաջարկեց ընդունել երեք` «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքներումփոփոխություններինախագծեր:Առաջին երկուսով ոստիկանության համակարգը համապատասխանեցվում է բարեփոխված Սահմանադրությանը:Երրորդով մեծացվում է սոցիալական կենսաթոշակ ստացողներր շրջանակը:

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացրեց խորհրդարանական քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ մշակված` ԱԺ կանոնակարգում փոփոխությունների առաջարկությունների փաթեթը: Համահեղինակն ընդգծեց, որառաջարկվող փոփոխությունները մեծապես պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով. ԱԺ կանոնակարգը համապատասխանեցվում է Սահմանադրությանը: Նախագծում նախատեսված է, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում կգործեն մշտական 12 հանձնաժողովներ: Յուրաքանչյուր հանձնաժողով կունենաքարտուղարություն:Փաստաթղթով խորհրդարանին վերապահված է ուղերձներ եւ հայտարարություններ ընդունելու իրավասություն: Դրանց արդյունքում օրենսդիր մարմինը կարող էգործադիր կամ տեղական ինքնակառավարման մարմիններինառաջարկություններ ներկայացնել: Խորհրդարանական քաղաքական ուժերին նախագծով տրված է նաեւ հարցապնդման հնարավորություն: Հարցապնդումը կառավարության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ խմբեր-խմբակցությունների գրավոր հարցումն է` ուղղած կառավարությանը: Հարցապնդման արդյունքում խորհրդարանը կարող է որոշում ընդունել: Հարցապնդման քննարկման տեսագրությունը, ինչպես նախատեսվում է, պետք է հեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ:Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ որոշակիորեն հեշտացվել է հանձնաժողովի նախագահների ընտրության կարգը. նրանք կհամարվեն ընտրված ոչ թե նիստին, այլ քվեարկությանըներկա պատգամավորների մեծամասնությամբ:Նախատեսվում է նաեւ, որ խորհրդարանի արտահերթ նիստէ գումարելու ԱԺ նախագահը` հանրապետության նախագահի, պատգամավորների կամ էլ կառավարության նախաձեռնությամբ: Զեկուցողը նշեց, որկառավարության հետ չի հաջողվելհամաձայնության գալ երկու հարցերի առնչությամբ: Այդ հարցերի մասին տ եսակետ հայտնեց կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Գործադիրը համաձայն չէ խորհրդարանական հաղորդումների հեռարձակումն օրենսդրորորեն կարգավորելու մոտեցմանը: Կառավարությունում նաեւ անընդունելի են համարումքաղաքական բոյկոտի` քվեարկություններից հրաժարվելու երկարատեւ ժամանակը: Եթե գործադիրը համաձայն էմեկ նստաշրջանի ընթացքումքվեարկություններին չմասնակցելու վարքագծին, ապա երկու նստաշրջանի ընթացքում այն անընդունելի է համարում:Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: Հիմնական զեկուցողների հետհարցուպատասխանի ժամանակ պատգամավորներն անդրադարձան տարբեր հարցերի: Տեսակետ հնչեց, թե պետք է մանդատից զրկել այն պատգամավորներին, ովքեր համամասնական ընտրակարգով ընտրվելով`խմբակցության մեջ են ընդգրկվել, իսկ հետագայում էլ` դուրս եկել խմբակցությունից: ԱԺ նախագահը պարզաբանեց, որ հարցը որքան էլ տեղին լինի` Սահմանադրությունը չի նախատեսում պատգամավորին մանդատից զրկելու գործընթաց: ԱԺ մշտական հանձնաժողովների թվաքանակի մասին քննարկումների առնչությամբ Տիգրան Թորոսյանը նկատեց, որ հաջորդ խորհրդարանի լիարժեք աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է հիմա ամրագրել բոլոր հանձնաժողովները:Բանավեճի առարկա դարձավ խորհրդարանի հերթական նիստերի հաճախականության հարցը: ՄԱԿ խմբակցությունն առաջարկում է նիստ գումարել յուրաքանչյուր շաբաթ: Ոմանք էլ գտնում են, որ այդպես հնարավոր չէ աշխատել, եւ որ օրենսդրական հիմնական գործընթացը պետք է հանձնաժողովներին թողնել:

Հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի սեպտեմբերի 12-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am